Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վոլոչկովան գա, թե չգա` ուղեվարձը չի բարձրանա

Վոլոչկովան գա, թե չգա` ուղեվարձը չի բարձրանա
29.03.2013 | 00:58

Քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` «տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա»։ Ավելի հստակ` հերքեցին այն խոսակցությունները, թե ուղեվարձի գնի բարձրացման հաշվին է քաղաքապետարանն իրականացնելու Վոլոչկովայի անվճար ելույթը։ Ի դեպ, որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները, այնքան լրատվամիջոցներում թեժանում են Տարոն Մարգարյան-Անաստասիա Վոլոչկովա հարաբերությունները քննարկող «տափակ» խոսակցությունները (Վոլոչկովան հայերի համար, կարծես, դառնում է «իդեա ֆիքս». տարիներ առաջ էլ պառլամենտական ընտրությունների ժամանակ բազում սիրեկաններ փոխած ինքնակոչ այս «պրիմայի» անունը կապվում էր Տիգրան Արզաքանցյանի հետ)։ Արդյոք շատ չե՞նք կարևորում, կներեք, իրերը կոչենք իրենց անուններով, հաստաքսակներին դարանակալած ցածր վարքի տեր այս տիկնոջը։ Հետաքրքիր է, թե այս առնչությամբ, հատկապես ընտրությունների նախաշեմին, ի՞նչ է մտածում շարքային երևանցին. «Բա ո՜նց, առանց մականունի նորմալ ընտանիքի հայրն ընդունելի չէ հիվանդ մտածողությամբ տառապողների համար։ «Հիվանդներն» ամեն կերպ փորձելու են առողջին իրենց նմանեցնել, այսինքն` նմանը նմանին է փնտրում, բայց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ «դեպքերից» չէ, և դժվար թե շպրտված կեղտը կպչի նրան»։ Իսկապես, դժվար է չհամաձայնել` նախկին քաղաքապետերից յուրաքանչյուրի աշխատանքը հետք է թողել մայրաքաղաքի ու նրա բնակիչների վրա։ Պետք է նկատել, որ վերջին մի քանի տարիներին քաղաքապետերի իրականացրած ծրագրերը վնաս չեն հասցրել մայրաքաղաքին, ավելին, գնալով բարեփոխվում է քաղաքամայր Երևանը։ Եվ այն, որ ներկա քաղաքապետն իր պաշտոնն ընկալում է որպես քաղաքին և քաղաքացուն ծառայելու աթոռ, փաստում են հօգուտ մայրաքաղաքի դիմագծի արված նրա քայլերը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ